Կիրակի մահացել է  Վնուկովոյում աղետի ենթարկված «Տու -204» օդանավի ուղեկցորդուհին, տեղեկացնում է  «Red Wings» ավիաընկերությունը, որին պատկանում էր ինքնաթիռը: Այսպիսով, զոհերի թիվը հասել է հինգի:

Ընկերությունը նաեւ հերքել է այն լուրերը, թե օդանավում ութից ավելի մարդ է եղել, հաղորդում է «Վզգլյադը»:

«Աղետի ենթարկված օդանավում գտնվում էին միայն անձնակազմի 8 անդամները: Այդ թեմայով մնացած բոլոր լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

«Red Wings» ընկերությունը խոստացել է յուրաքանչյուր զոհվածի ընտանիքի վճարել  2 մլն ռուբլի, իսկ տուժածներին` մեկ միլիոն:

Ավելի վաղ զոհերի ընտանիքներին 1 մլն ռուբլու փոխհատուցում հատկացնելու մասին հայտարարել էր Մոսկվայի քաղաքապետարանը: