Առաջիկա գիշեր Հայաստանի տարածքի մեծ մասում սպասվում է ձյուն, որը դեկտեմբերի  31-ի ցերեկը կշարունակվի արեւելյան շրջաններում: Առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` մինչեւ 15 – 20 մ/վ արագությամբ, ճանապարհներին` մերկասառույց, տեղ-տեղ` մառախուղ:

«Հայպետհիդրոմետի» տվյալներով՝ Երեւանում առաջիկա գիշերը հնարավոր է ձյուն, տեղ-տեղ` մառախուղ, վաղը ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, ճանապարհներին՝ մերկասառույց: Գիշերը մայրաքաղաքում կլինի -4-6, ցերեկը՝ -1+1 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -15-20, ցերեկը՝ -6-11,
Կոտայքում՝ գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -2-5,
Գեղարքունիքում՝ գիշերը՝-10-15, ցերեկը՝ -2-5,
Լոռիում՝ գիշերը՝ -10-15, ցերեկը՝ 0-3,
Տավուշում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ 0+3,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -12-17,  ցերեկը՝ -6-11,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -4-7 ցերեկը՝ 0-3,
Արարատում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ -1+2,
Արմավիրում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ -1+2,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -2-5,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ -1+2,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ 0+4,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -7-12, ցերեկը՝ -2+1,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ 0+4: