Իրաքի փոխվարչապետ Սալեհ ալ Մութլաքը Անբար նահանգում հարձակման է ենթարկվել ցուցարարների ագրեսիվ խմբի կողմից, հաղորդում է «Agence France-Presse»-ը: Նա կիրակի ժամանել էր հակակառավարական հանրահավաքին մասնակցելու եւ ելույթով հանդես գալու համար, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Երբ նա սկսել է խոսել, ցուցարարները բղավել են «դավաճան» եւ սկսել են նրա վրա նետել քարեր, շշեր եւ կոշիկներ: Թիկնապահները փոխվարչապետին հեռացրել են ամբիոնից: Այդուհանդերձ, ցուցարաներեին հաջողվել է ճեղքել թիկնապահների օղակը, պատռել փոխվարչապետի հագուստն ու հարվածել դեմքին, փոխանցում է «Վզգլյադը»: Արյունոտ դեմքով փոխվարչապետին տարել են դեպքի վայրեից:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են չեղյալ համարել վերջերս Իրաքի իշխանությունների կողմից ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում ընդունված օրինագիծը, որն, ըստ նրանց, ուղղված է սուննիների դեմ:





























