Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել Լոռիի մարզի Նոր Խաչակապ գյուղի գյուղապետ Սուրեն Տռուզյանը: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 13:00-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Տեր-Սիմոնյան փողոցի եւ Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի խաչմերուկում բախվել են Լոռու մարզի Նոր Խաչակապ գյուղի գյուղապետ, 58-ամյա Սուրեն Տռուզյանի վարած «Opel Vektra» մակնիշի 09 ԼՍ 385 համարանիշի եւ Գոգարան գյուղի բնակիչ, 28-ամյա Արմեն Պետրոսյանի վարած «Opel Vektra» մակնիշի 05 ԼՍ 326 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արմեն Պետրոսյանի վարած «Opel Vektra»-ի ուղեւոր, 21-ամյա Հմայակ Պետրոսյանը: Դեպքի վայրում աշխատել են Լոռիի ճանապարհային ոստիկանները: