Ավելի քան 20 մարդու տեղափոխել են հիվանդանոց Ստամբուլի հյուրանոցներից մեկում գազից թունավորվելու պատճատով: Moder Sultan հյուրանոցից հիվանդանոց են տարել 21 օտարերկրացու եւ հյուրանոցի երկու աշխատակցի, տուժածների մի մասն անգիտակից վիճակում է: Չորս մարդ գտնվում է ծանր վիճակում:
Առայժմ հայտնի չէ զբոսաշրջիկների ինքնությունը, նաեւ թե ինչ գազից են նրանք թունավորում ստացել;
Նշենք, որ Թուրքիայում զբոսաշրջիկների զանգվածային մեկ այլ թունավորում էլ եղել էր 2011թ. գարնանը: Մայիսի 26-ին Բոդրում առողջարանում 30 մարդ թունավորվել էր կեղծ վիսկիից, հինգ մարդ զոհվել էր:




























