Հալեպի հայերի համար գալիք Ամանորը տարբերվելու է նախորդներից: Հալեպի հայերը այն կդիմավորեն առանց ճոխ սեղանների եւ մոմի լույսի տակ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը` հավելելով, որ հայաբնակ շատ թաղամասեր զրկված են էլեկտրականությունից եւ ջրից. «Քաղաքում հաղ եւ ջուր գրեթե չկա: Հալեպի հայերը ավանդաբար Նոր տարին դիմավորում են հարազատների եւ մտերիմների հետ, սակայն այս տարի մենք նման հնարավորություն չենք ունենա»,- նշել է նա:

Ռեիսյանի խոսքով, եթե ինչ-որ մեկին հաջողվում է հաց գնել պետական գներով, հաճախ այն վաճառվում է եռակի թանկ: Խոսելով Հալեպի իրավիճակի մասին, Ռեիսյանը նշել է, թե զգալի փոփոխություններ չկան, քաղաքի կենտրոնական թաղամասերում հանգիստ է, կրակոցների եւ պայթյունների ձայներ լսվում են ծայրամասերից: