Դեկտեմբերի 31-ին, ժամը 14.56-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Նիգավան ավտոճանապարհին մեքենաներ են արգելափակվել ձյան մեջ, ինչից առաջացել է խցանում. անհրաժեշտ է օգնություն:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները «Ապարան ՃՇՇ-2» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ երթեւեկելի հատված են դուրս բերել 5 ավտոմեքենա: