Ամանորի գիշերը Հայաստանի ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, որը կուղեկցվի ուժեղ սառնամանիքներով: Հունվաի 1-ի ցերեկը եւս առանց տեղումների եղանակ կլինի:
«Հայպետհիդրոմետի» տվյալներով՝ Երեւանում առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը մայրաքաղաքում կլինի -8-10, ցերեկը՝ -1+1 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը` -25-30, ցերեկը` -7-12,
Կոտայքում` գիշերը` -18-23, ցերեկը` -4-9,
Գեղարքունիքում՝ գիշերը` -18-23, ցերեկը` -4-9,
Լոռիում՝ գիշերը` -18-23, ցերեկը` -2-7,
Տավուշում՝ գիշերը` -6-11, ցերեկը` -1+2,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -21-26, ցերեկը` -8-13,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` -6-10, ցերեկը` 0-4,
Արարատում՝ գիշերը` -6-10, ցերեկը` -2+1,
Արմավիրում՝ գիշերը` -6-10, ցերեկը` -2+1,
Վայոց ձորի լեռներում` գիշերը` -15-20, ցերեկը` -4-9,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` -6-10, ցերեկը` -2+1,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` -4-9, ցերեկը` -1+2,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -12-17, ցերեկը` -2-6,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` -4-9, ցերեկը` -2+1:




























