Դեկտեմբերի 31-ին, ժամը 13.33-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի «Լուսատու» խանութ սրահում:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Կոնս Ալիանս» ՍՊԸ-ին պատկանող գրասենյակում: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Գրասենյակում մասամբ այրվել է 7 աթոռ:

Հրդեհի հետեւանքով 1976թ. ծնված Վարդան Սարդարյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Երեւանի «Այրվածքների կենտրոն»: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: