Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պարգեւատրել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ կառավարության անդամներին:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում է կայացրել.
Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում երկարամյա եւ արգասաբեր աշխատանքի, պետական շինարարության գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգեւատրել.
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով`
Հովիկ Արգամի Աբրահամյանին` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ,
Տիգրան Սուրենի Սարգսյանին` Հայաստանի Հանրապետության վարչապետ,
Արթուր Վահանի Բաղդասարյանին` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղար,
Ռադիկ Մարտիրոսի Մարտիրոսյանին` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով`
Արմեն Անդրանիկի Գեւորգյանին` Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար
Էդվարդ Աղվանի Նալբանդյանին` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար,
Արմեն Խիկարի Մովսիսյանին` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար,
Մարտական ծառայության մեդալով`
Արմեն Հենրիկի Երիցյանին` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար,
Անանիա Շիրակացու մեդալով`
Գագիկ Գուրգենի Խաչատրյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Մովսես Խորենացու մեդալով`
Արմեն Գեւորգի Աշոտյանին` Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար:





























