Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է  «Ռուսաստանի Դաշնություն մուտքի եւ ելքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու կարգը, ըստ որի` այն  օտարերկրացիները, որոնք մինչ այդ խախտել են Ռուսաստանի Դաշնությունում ժամանակավոր կացության ժամկետը, երեք տարի իրավունք չեն ունենա մտնել այդ երկիր: Փաստաթուղթը հասանալի է իրավական տեղեկատվության մասին կայքում, հաղորդում է «Ռիա Նովոտսին»:

Պատժամիջոցները կվերաբերվեն նրանց, ովքեր չեն լքել Ռուսաստանը այնտեղ ժամանակավոր բնակվելու ժամկետի ավարտից 30 օր անց:

 Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ անձը հնարավորություն չի ունեցել լքել Ռուսաստանը, մասնավորապես, երբ գտնվել է բուժման մեջ, ունեցել է ծանր հիվանդություն կամ մերձավոր ազգականն է մահացել: