Նիդերլանդներում ուժի մեջ է մտել օտարերկրացիներին մարիխուաննայի վաճառքը սրճարաններում արգելող որոշումը, հայտնում է BBC ռուսական ծառայությունը:

Երկրի կառավարությունը հույս ունի, որ նոր սահմանափակումները կօգնեն պայքարել հանցագործության եւ, այսպես կոչված, «թմրազբոսաշրջության» դեմ: Սակայն շատերը կարծում են, որ դրանք հակառակ արդյունքը կունենան եւ կհանգեցնեն փողոցային թմրանյութերի դիլերների թվի աճին

Շատ քաղաքներ, այդ թվում եւ Ամստերդամը, հայտարարել են, որ մտադիր են արգելել զբոսաշրջիկներին սրճարաններ հաճախել: Միաժամանակ, քաղաքի իշխանությունները մտադիր են միջոցներ ձեռնարկել` երիտասարդության կողմից մարիխուաննայի օգտագործումը սահմանափակելու ուղղությամբ:

Այսպես, Ամստերդամում կփակվեն դպրոցների հարեւանությամբ գտնվող սրճարանները, եւ այն աշակերտներն, ում կբռնացնեն մարիխուաննա ծխելուց` կտուգանեն: