Երեւանում  այսօր` հունվարի 1-ին, ժամը 04:40-ի սահմաններում, Էրեբունի եւ Նոր Արեշ 26 փողոցների խաչմերուկում վթար է տեղի ունեցել, BMW մակնիշի 31 VA 111 համարանիշի եւ ՎԱԶ 2109 մակնիշի 33 TT 366 համարանիշի ավտոմեքենաները բախվել են իրար: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Վթարի հետեւանքով ՎԱԶ 2109-ի վարորդ Ա. Այվազյանն ու ուղեւոր` Նիզամի գյուղի բնակիչ, 24-ամյա Կարեն Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ  նրանց վիճակը բավարար, կայուն է, արդեն տուն են տեղափոխվել:

Ըստ տարածված տեղեկությունների` BMW-ի վարորդը` 26-ամյա Վահրամ Ղազարյանը, աշխատում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում,նա մեքենան վարել է ոչ սթափ վիճակում: