Ամանորի նախօրեին Վենեսուելայի կառավարությունը մասնակցել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի առողջանալուն նվիրված եկեղեցական արարողությանը, որը Կուբայում  ուռուցքային հիվանդության հետ կապված հերթական վիրահատությունից հետո շարունակում է բուժման կուրսեր անցնել:Այս մասին հաղորդում է Ռոսբալթը:

Արարողությունը տեղի է ունեցել Կարակասի նախագահական Միրաֆլորես ապարանքում:Այս միջոցառումը կազմակերպվել է այն բանից հետո, երբ հաղորդագրություն է ստացվել, որ Չավեսի առողջությունը վատթարացել է:

Ավելի վաղ Վենեսուելայի ընդդիմությունը բժշկական բազմակողմանի վկայություններ է պահանջել Հավանայում վիրահատություն տարած Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի վիճակի մասին` ըստ այդմ իմանալու նրա` նախագահական պարտականությունների հետագակա կատարման հնարավորությունները:Ինչպես հայտարարել են ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները, երկրի նախագահի առողջական վիճակի մասին տեղեկությունները շատ խճճված են:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում բնակվող վենեսուելացի բժիշկ Խոսե Ռաֆաել Մարկինան հայտարարել է, որ Չավեսը կապրի մի քանի ամիս` մոտավորապես մինչեւ ապրիլը: