Դեկտեմբերի 31-ից մինչ այսօր` հունվարի 1-ը, Առողջապահության նախարարության «Թեժ գիծը» ընդամենը երկու ահազանգ է ստացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Առողջապահության նախարարության «Թեժ գծից»: Զանգերից մեկը կապված էր լավաշի թանկացման հետ, մասնավորապես` Առողջապահության նախարարություն զանգած քաղաքացին բողոքում էր, թե ինչ է կատարվում երկրում, ինչու  լավաշն արժե 150 դրամ: Նախարարությունից նրան հայտնել են, որ դա իրենց գործառույթների մեջ չի մտնում, իսկ քաղաքացին հակադարձել էր, թե եթե առողջապահության հետ կապ չունի, ապա ինչի հետ կապ ունի: Երկրորդ ահազանգը եւս չէր առնչվում առողջապահությանը, մասնավորապես` նախարարություն զանգահարած քաղաքացին բողոքում էր, որ ամբողջ Հալաբյան փողոցում «լույս»

 չկա, նախարարությունից էլ նրան խորհուրդ տվեցին զանգել էլցանցեր: