Վրաստանի նախագահ Միխայի Սահակաշվիլին Նոր տարին դիմավորել է Աֆղանստանում` վրացի զինծառայողների հետ: Ինչպես Կովկաս Փրեսին հաղորդել են Վրաստանի նախագահի աշխատակազմում, Սահակաշվիլին եղել է վրացի զինծառայողների` Գելմանդ նահանգում տեղակայված «Շուքվանի» դիրքում: Նախագահն արդեն երկրորդ անգամ է գտնվում Աֆղանստանում, հայտնում է
Նա առաջին անգամ Աֆղանստանում եղել է 2012 թվականի փետրվարի 20-ին եւ նույնիսկ մասնակցել է պարեկությանը:Աֆղանստանում ներկա պահին ծառայում են վրացի 1700 զինծառայողներ: ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցելու ժամանակ Վրաստանը կորցրել է 20 մարդ: Այս պահին Աֆղանստանում շարունակվում է դեկտեմբերի 19-ին անհայտացած զինվորականի որոնումները: Այնտեղ է գտնվում Վրաստանի զինուժի Միացյալ շտաբի փոխղեկավարի` Վախթանգ Կապանաձեի գլխավորությամբ հատուկ խումբ:





























