Հայաստանում Ամանորի գիշերը` դեկտեմբերի 31-ին ծանր հանցագործությունների դեպքեր չեն գրանցվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից:
Նշենք, որ դեկտեմբերի 31-ից Հայաստանում տոնել եւ շարունակում են տոնել Ամանորը: Հունվարի 6-ին մեր համերկրացիները կտոնեն Սուրբ ծնունդը, իսկ հունվարի 13-ին՝ Հին նոր տարին:





























