Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում`3-րդ մասում, այսօր` հունվարի 1-ին ժամը 17.00-ի սահմաններում, մի տղամարդ է հանկարծամահ եղել: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: Մեր տեղեկություններով` 60-70 տարեկան մի տղամարդ մտել է խանութ գնումներ կատարելու նպատակով եւ հենց խանութում էլ վատացել է եւ ուշաթափվել: Տղամարդը տեղում մահացել է: Առայժմ չի չհաջողվել պարզել նրա ինքնությունը: