Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երեւանյան խճուղու թիվ 64 շենքի մոտակայքում այսօր՝  հունվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 14:00-ի սահմաններում բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչ, 17-ամյա Ռոստոմ Բաղդասարյանի վարած «Օպել» մակնիշի եւ N 1 երթուղին սպասարկող «Գազել « մակնիշի մեքենաները:

Վթարի հետեւանքով մարմնական վնասվածքներով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել «Օպել» մեքենայի 17-ամյա վարորդը:  Նրան վիրավոր վիճակում դուրս են բերել դեպքի վայր ժամանած Լոռիի մարզային փրկարարական վարչության փրկարարները: Դեպքի վայրում այս պահին աշխատում են Լոռիի ճանապարհայի ոստիկանները: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն: