Իսպանացի եւ ֆրանսիացի գիտնականները հայտարարել են, որ իրենց հաջողվել է գտնել ֆրանսիական Մեծ Հեղափոխության ժամանակ գլխատված Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 16-րդի արյան հետքերը, հաղորդում է  BBC  ռուսական ծառայությունը:

Հետազոտողները պնդում են, որ հին կտորի վրա հայտնաբերված գենետիկական նյութը լիովին համընկնում է Բուրբոնների արքայատոհմի մեկ այլ միապետի` Հենրիխ 4-րդի մումիֆիկացված մնացորդների ԴՆԹ-ի հետ:

Լյուդովիկոս 16-ին գլխատել են 1793 թվականի հունվարին, եւ նրա գլխատմանը եկած շատ փարիզցիների հաջողվել է իրենց թաշկինակները թաթախել գլխատված արքայի արյան մեջ:

Այդպիսի  թաշկինակներից մեկն էլ վերցվել է հետազոտության համար:Ավելի վաղ այն պահպանվել է իտալական մի ընտանիքի մասնավոր հավաքածուի մեջ:

Գիտնականները հույս ունեն` Լյուդովիւկոս 16-րդի ԴՆԹ-ն կօգնի բացահայտել միապետի, նրա հարազատների եւ ժառանգորդների գենային կոդը: