Երեւանում հունվարի 1-ին գրանցվել է մեկ ճանապարատրանսպորտային պատահար, ինչի հետեւանքով երկու հոգի ստացել են կյանքին վտանգ չսպառնացող մարմնական վնասվածքներ:Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Ճանպարհային ոստիկանությունից: Երկու ճանապարտրանսպորտային դեպք էլ գրանցվել է Աշտարակում, ինչի հետեւանքով մեկ հոգի մահացել է, իսկ երեք վիրավորներ էլ տեղափոխվել են հիվանդանոց: