Անգոլայի մարզադաշտում եկեղեցական արարողության ժամանակ առաջացած հրմշտուքի հետեւանքով 10 մարդ է զոհվել:Մոտ 120 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Զոհվածներից 4 հոգի երեխա են եղել:
Ողբերգությունը պատահել է ամանորյա գիշերը, Լուանդայի «Սիտադելա դեսպորտիվա» մարզադաշտում: Ողբերգության պատճառ է դարձել այն, որ կրոնական արարողությանն եկել էր ավելի շատ մարդ, քան նախատեսել էին կազմակերպիչները, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Գիշերյին ծառայությունն անցկացնող Աստվածային արքայության Համաշխարհային եկեղեցին բողոքական դավանությանը հետեւում է արդեն 5 տասնյակ: Այն 1977 թվականին հիմնվել է Բրազիլիայում եւ ամբողջ աշխարհում ունի մոտ 8 միլիոն հետեւորդ:
Հիշեցնենք, որ Կոտ-Դիվուարում, Աբիջան քաղաքի կենտրոնական մարզադաշտում ամանորյա հրավառությունից հետո առաջացած հրմշտուքի հետեւանքով զոհվել է 60 մարդ: Երկրում հայտարարվել է եռօրյա սուգ:




























