Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 2-ի ժամը 16.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:Այս մասին  NEWS.am-ը տեղեկացավ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Որոշ ճանապարհահատվածներում` Սելիմի լեռնանցքում, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Ճանապարհի որոշ հատվածներում առկա է մերկասառույց: