Փրկարարներին, ոստիկանությանը եւ շտապօգնության աշխատակիցներին հաջողվել է կանխել 55-ամյա Ա.Դավթյանի ինքնասպանության փորձը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Ավելի վաղ տեղկացրել էինք, որ Երեւանի Մուշավան թաղամասի 1-ին փողոցի թիվ 12 տանը բնակիչներից մեկը փորձում է ինքնասպանություն գործել` բացելով գազօջախի ծորակները:
Դեպքի մասին ԱԻՆ ահազանգել են հունվարի 2-ին` ժամը 13.33-ին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ԱԻ արձագանքման խումբը: Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» եւ «1-03» եւ «1-04» ծառայությունները:





























