Տիգրան Մեծի պողոտայի 69 շենքի բակում հունվարի 2-ին, ժամը 14.47-ին այրվել է «Օպել Աստրա» մակնիշի 60 QQ 005 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչների հատվածը եւ ցուցիչների վահանակը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 15.01-ին: Պարզվել է, որ այրվել է Ա.Բալասանյանի ավտոմեքենան: