Արտաշիսյան փողոցի թիվ 37 շենքի 8 բնակարանի ննջարանում հունվարի 2-ին փրկարարները հայտնաբերել են 63-ամյա Ս.Մարտիրոսյանի դին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ԱԻՆ լրատվական ծառայությունից:Մինչեւ այդ ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան փողոցի թիվ 37 շենքի 8 բնակարանի բնակիչը դռան եւ հեռախոսազանգերին չի արձագանքում: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատը:
Դեպքի մասին տեղյակ են պահել «1-02» ու «1-03» ծառայություններին: Ժամը 16.55-ին փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հայտնաբերել Ս Մարտիրոսյանի դին:





























