Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 36Ա շենքի 37 բնակարանում հաուկ փրկարար ջոկատը հունվարի 2-ին, ժամը 17.14-ին հայտնաբարել է 74-ամյա Վ.Հարությունյանի դին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Մինչեւ այդ վերջինս չի արձագանքել դռան եւ հեռախոսազանգերին: Դեպքի մասին տեղյակ է պահվել նաեւ «1-02» եւ «1-03» ծառայություններին: Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ անկողնու վրա հայտնաբարել Վ.Հարությունյանի դին:





























