Երեւանի  Նոր Արեշ թաղամասում` Էրեբունի թանգարանի մոտի ջրանցքից հունվարի  2-ին, ժամը 17.21-ին փրկարարները փրկել են խեղդվող շան կյանքը: Այս մասին  NEWS.am-ը տեղեկացավ ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Ավելի վաղ ահազանգ է ստացվել, որ շունը ընկել է ջրանցքը եւ օգնություն է անհրաժեշտ:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից