Հարավարեւմտյան թաղամասի Բաբաջանյան փողոցում այսօր`  հունվարի 2-ին «Արմա» տաքսի ծառայության վարորդ Վալերի Մելքոնյանի մեքենան բախվել է «Նոյ» տաքսի ծառայության վարորդ Մանվել Հայաստանի Գաբրելյանի  Ռենո մակնիշի ավտոմեքենային:Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Մալաթիայի բաժնից: Այնուհետեւ Վալերի Մելքոնյանի մեքենան  դուրս գալով երթեւեկելի մասից ընդհարվել է ծառին: 53-ամյա Վալերի Մելքոնյանը Մալաթիա բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանպարհին մահացել է: