ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Ջասպեր քաղաքում երեք դեռահասներ առանց ծնողների իմացության օդ են բարձրացրել թեթեւշարժիչային ինքնաթիռ եւ կործանվել են քաղաքամերձ անտառային գոտում: Նահանգի ոստիկանության ներկայացուցիչ Ջեյմս Փեյնթերը հայտնել է, որ ողբերգությունը տեղի է ունեցել հունվարի 1-ին:

««Փայփեր ՊԱ 30» (Piper PA-30) ինքնաթիռի կործանման հանգամանքների հետաքննությունը շարունակվում է, բայց արդեն հիմա կարելի է ասել, որ դեռահասներն ինքնակամ եւ առանց որեւէ մեկի իմացության են օդ բարձրացել»,- ասել է ոստիկանը: Զոհվածների ինքնությունն ու տարիքը չի հաղորդվում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: