1997-ին պետական հեղաշրջում իրականացնելու փորձի մեղադրանքով ձերբակալվել է Թուրքիայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Իսմայիլ Հակի Կարադային, հայտնում է France press-ը:

Նա տեղափոխվել է Անկարա եւ ցուցմունք կտա 1997-ի իրադարձությունների վերաբերյալ: Այն ժամանակ զինվորականների միջամտության հետեւանքով իշխանությունից հեռացվեց երկրի վարչապետ Նեջմեթին Էրբականը: Հետաքննությունը սկսվել է անցած տարի: Արդեն ձերբակալվել են մի շարք բարձրաստիճան զինվորականներ: