2012-ին Ռուսաստանում այլատյացության եւ էթնիկ անհանդուրժողության հողի վրա հարձակման է ենթարկվել ավելի քան 200 մարդ: Այդ մասին «Ինտերֆաքսին» հայտնել է Մարդու իրավունքների մոսկովյան բյուրոյի տնօրեն Ալեքսանդր Բրոդը` հղում անելով մշտադիտարկման արդյունքներին:
2012թ. հունվար-դեկտեմբերին գրանցվել է 137 հարձակում: 40 մարդ զոհվել է, 180-ը վիրավորվել. Դաղստան (15 զոհ, 7 տուժած), Մոսկվա եւ Մոսկվայի մարզ (8 զոհ,57 տուժած), Սվերդլովսկի մարզ (4 զոհ, 7 տուժած), Սանկտ Պետերբուրգ եւ Լենինգրադի մարզ (3 զոհ, 27 տուժած), Սամարայի մարզ (2 զոհ, 4 տուժած), Ռոստովի մարզ (1 զոհ, 12 տուժած), Տուլայի մարզ (1 զոհ, 2 տուժած), Հյուսիսային Օսիա - Ալանիա (1 զոհ, 2 տուժած), Կաբարդինո-Բալկարիա (1 զոհ, 1 տուժած), Թաթարստան (1 զոհ, 1 տուժած):
Բռնության զոհ են դարձել դաղստանցիներ, ուզբեկներ, ղրղըզներ, ադրբեջանցիներ, տաջիկներ, հայեր, թաթարներ, վիետնամցիներ, օսեր եւ ռուսեր: 2011-ին զոհվել է 29 մարդ, 123-ը վիրավորվել էր, 2010-ին` 46 զոհ, 299 տուժած:





























