Վրաստանի Մառնեուլի շրջանում հունվարի 1-ին տեղի բնակիչ Ռամիղ Աբդուլռահմանովը չորս կրակոցով սպանել է 45-ամյա Ռամիզ Դովրյուշովին, այնուհետեւ մտել է սպանվածի տուն եւ երեք անգամ կրակել է նրա կնոջ գլխին: Ռ. Դովրյուշովա Ջեվահիրը տեղում մահացել է, հայտնում է АПА-ն:
Հանցագործը փորձել է սպանել նաեւ Դովրյուշովների 22-ամյա որդուն, սակայն նա կարողացել է թաքնվել գոմում: Աբդուլռահմանովը նռնակ է նետել Դովրյուշովի ուղղությամբ: Վնասվել են երիտասարդի ոտքերը: Տուժածը վիրահատվել է Մառնեուլի շրջանային հիվանադանոցում: Վիճակը ծանր կայուն է: Մահից փրկվել է նաեւ Վելի Դովրյուշովայի կինը:





























