Բաքուն մերժում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած ղարաբաղյան հակամարտության կարգավորման երեք հիմնարար սկզբուքներից ժողովուրդների ինքնորոշման իրավունքը եւ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, հայտարարել է ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի ամանորյան ելույթը, փոխանցում են ՀՀ ԱԳՆ-ից:
«Ադրբեջանի ղեկավարի ամանորյա ելույթը հերթական ապացուցն է, որ համանախագահների կողմից առաջարկված երեք հիմնարար սկզբունքներից, որոնց հիման վրա պետք է կարգավորվի հակամարտությունը, Բաքուն մերժում է երկուսը` ժողովուրդների ինքնորոշման իրավունքը եւ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը: Շեշտադրումը արվում է միայն մեկ սկզբունքի վրա` տարածքային ամբողջականության, այն էլ ՄԱԿ-ի կանոնադրությանը հակասող, աղավաղված ձեւով: Հենց այս բանակցային գործընթացը տապալող Ադրբեջանի դիրքորոշումն է, որը պահպանում է ստատուս-քվոն:
Բաքուն ունի հնարավորություն բավարարելու իր բուռն ցանկությունը եւ շրջանցելու Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափը, եւ հասնելու ստատուս-քվոի փոփոխությանը: Դրա համար որպես առաջին քայլ Ադրբեջանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ դուրս բերում իր օկուպացիոն զորքերը ԼՂՀ գրավյալ տարածքներից»,- ասել է ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:





























