Մոսկվայում ստեղծվել է «Ռուս-հայկական ռազմավարական եւ հասարակական նախաձեռնությունների աջակցության կենտրոն» տարածաշրջանային հասարակական կազմակերպություն, հայտնում է Analitika.at.ua-ը:

Կազմակերպության կառավարման ղեկավար Նատալյա Դուբինսկայան նշել է, որ կազմակերպության նպատակներից է ռուս-հայկական կապերի հետագա ամրապնդումը արտաքին եւ ներքաղաքական դինամիկ ու երբեմն կոնֆլիկտային միջավայրում: Կենտրոնը կկազմակերպի միջոցառումներ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարիլիցի կապակցությամբ: Կնպաստի Հայաստանի եւ Ռուսաստանի կապերի ամրապնդմանը անվտանգության, ռազմաքաղաքական, եւ հասարակական, հումանիտար բնագավառներում: