Հունվարի 1-ի գիշերը Մոսկվայից Երեւան ժամանած ինքնաթիռում ծեծկտռուք է տեղի ունեցել: NEWS.am-ի տեղեկությունների համաձայն ինքնաթիռում գտնվող ուղեւորներից մի քանիսի միջեւ վիճաբանություն է սկսվել, ինչը վերածվել է ծեծկռտուքի: Այն շարունակվել է մինչեւ վայրէջքը, որից հետո Ժամանման սրահից օդանավակայանի ոստիկանները բերման են ենթարկել ծեծված 53-ամյա ուղեւորին, ով Երեւանի բնակիչ է:

Ժամեր անց պարզվել է նրան մարմնական վնասվածք պատճառած ուղեւորների ինքնությունը, սակայն բերման է ենթարկվել նրանցից մեկը` 32-ամյա մի երիտասարդ, ով խոստովանել է կատարածը: Ոստիկանությունից NEWS.am-ի թղթակցին հայտնել են, որ միջոցառումներ են ձեռնարկվում մյուս երկուսին հայտնաբերելու ուղղությամբ: