Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկյան Foreign Policy ամսագրի վարկածով անվանվել է մոլորակի քաղաքական, գործարար եւ հասարակական ամենաազդեցիկ գործիչը: Այս տարի ամսագիրը որոշել է թափուր թողնել վարկանիշի առաջին հորիզոնականը, քանի որ աշխարհաքաղաքական եւ տնտեսական խնդիրներն այնքան շատ են, որ մեկ մարդը ի վիճակի չէ դրանք միայնակ հաղթահարել:
Միաժամանակ, Foreign Policy-ն ռուս նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է ներկայիս ամենաազդեցիկ քաղաքական գործիչ:
Նա դարձել է քաղաքական գործիչների, գործարար մարդկանց եւ հասարակական գործիչների վարկանիշի առաջատար` զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը: Նրան հաջորդում է ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բերնանկեն:
Գերմանիայի կանցլեր Անգելա վարկանիշի չորրորդ հորիզոնականում է: Հինգերորդ տեղում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, իսկ վեցերորդում` Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագին:
Յոթերորդ տեղում է ՉԺՀ-ի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը: Վարկանիշի ութերորդ եւ իններորդ հորիզոնականում են Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Խամենեին եւ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիսթին Լագարդը: Առաջին տասնյակը եզրափակում է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալա իբն Աբդել Ազիզ Ալ Սաուդը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:





























