Սիրիայի բանակի եւ զինված ուժերի Գլխավոր շտաբի ղեկավար Ալի Աբդալա Այուբը սպաների պատվիրակության ուղեկցությամբ այցելել է զորամասերից մեկը: Նա հանդիպել է մարտիկներին եւ բարձր գնահատել նրանց բարոյական ոգին Սիրիայի դեմ ագրեսիայի մասնակիցների դեմ պայքարում, հաղորդում է սիրիական պետական տեղեկատվական ՍԱՆԱ գործակալությունը:
Գլխավոր շտաբի ղեկավարը զինվորներին կոչ է արել հետագայում էլ կատարել իրենց սուրբ հայրենասիրական պարտքը`ոչնչացնելով ահաբեկչական զինված խմբավորումներին եւ Հայրենիքը փրկելով նրանց ոճրագործություններից: Նա ընդգծել է, որ դավադրությունը, որին ենթակա էր Հայրենիքը, ձախողվել է Սիրիայի արաբական բանակի արիության եւ ժողովրդի զավակների միասնության շնորհիվ:





























