Դամասկոսի Մասաքեն Բարզե թաղամասում` «Համիշ» հիվանդանոցի մոտ գտնվող «Քասյուն» բենզալցակայանում ահաբեկիչները պաթուցիկ սարք են պայթեցրել: Ահաբեկչության հետեւանքով զոհվել եւ վիրավորվել են խաղաղ բնակիչներ: Լուրջ վնաս է հասցվել բենզալցակայանին, մեքենաներին եւ շրջակա տներին: Սիրիայի պետական տեղեկատվական ՍԱՆԱ գործակալության թղթակիցն ահաբեկչության վայրից հայտնել է, որ հրշեջ ստորաբաժանումները արագ չեզոքացրել են պայթյունի հետեւանքով բռնկված հրդեհը:
Միաժամանակ հաղորդվում է, որ Հալեպ քաղաքի Ֆարդուս, Բուստան Ալ-Քասր, Ալ Լերմոն, Բենի Զեյդ, Աս Սուքարի, Ալ Ինզարաթ, Աս Սուվեյկա թաղամասերում, ինչպես նաեւ Ֆիսթոք, Ալ Խալ եւ Ալ Ֆալին շուկաների հատվածում, հատուկ գործողության ընթացքում ոչնչացվել են քաղաքացիների դեմ հանցագործություններին մասնակից ահաբեկչական խմբավորումներ: Ոչնչացվել են նրանց կայանները եւ ապաստարանները:





























