Հաջորդ չորս տարիներին Հանրապետական կուսակցությունը մտադիր չէ լքել մեծամասնությունը եւ դառնալ խորհրդարանական ընդդիմություն:

Այդ մասին հունվարի 4-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքուն հայտնել է հանրապետականների առաջնորդներից Լեւան Բերձենիշվիլին` մեկնաբանելով Վրաստանի զարգացման ինստիտուտի  ղեկավար Գիա Խուխաշվիլիի հայտարարությունը, ըստ որի` մեծամասնության  շարքերում կարող է պառակտում լինել, եւ Հանրապետական կուսակցությունը կհայտնվի ընդդիմության շարքերում: 

«Ոչ  2013, ոչ  2014, ոչ էլ, ընդհանրապես, հաջորդ չորս տարիներն խորհրդարանի նախագահը մտադիր չէ լքել հանրապետականների շարքերը, իսկ կուսակցությունը` մեծամասնության:  Հնարավոր է` Խուխաշվիլին  ցանկանում է, որպեսզի  «Միասնական ազգային շարժումը» (Սահակաշվիլիի կուսակցությունը- NEWS.am) ընդդիմության շարքերում չլինի, սակայն դա այնպիսի ֆանտազիա եմ համարում, որը զարգացում չի ունենա», - նշել է Բերձենիշվիլին, հաղորդում է «Գռուզիա Online»-ը: