Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Սերգեյ Աղաբեկյանի նախագահությամբ, քննվում է Սահակ Խաչատրյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, ով մեղադրվում է զորամասը ինքնակամ լքելու մեջ:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա լինելով զինծառայող, կոչումով շարքային, զինվորական ծառայությունից ժամանակավորապես խուսափելու նպատակով 2012թ-ի հոկտեմբերի 20-ին ինքնակամ լքել է զորամասը եւ 2012թ-ի նոյեմբերի 3-ին հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ՌՈ օպերատիվ հետախուզական բաժին:
Նախաքննական մարմինը Սահակ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 16-ին:




























