Հունվարի 4-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Պեժո-206» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Երասխ ճանապարհի 12-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ շջվել, ինչի հետեւանքով վարորդն ու երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























