Հունվարի 4-ին, ժամը 20.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ Երեւան-Մոսկվա չվերթի ուղեւորներից մեկի մոտ փամփուշտներ են հայտնաբերվել:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Երեւան-Մոսկվա թիվ 1863 չվերթի ուղեւոր` 1970 թ. ծնված Սուսաննա Շ.-ի անձնական զննության ժամանակ վեջինիս ծխախոտի պահման համար նախատեսված կաշվե տուփի միջից հայտնաբերվել եւ առգրավվել է 5,45 մմ եւ 9 մմ տրամաչափի 2-ական փամփուշտ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Սուսաննա Շ.-ն «Զվարթնոց» օդանավակայանի հատուկ զննման գոտուց բերման է ենթարկվել ոստիկանության գծային բաժին:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է քննություն: