Հունվարի 3-ին, ժամը 20.20-ի սահմաններում, «Մերսեդես C-180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Տաշիր քաղաքի Երեւանյան փողոցի թիվ 9 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1978 թ. ծնված Գոհար Դումիկյանին, որը տեղում մահացել է:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: