Հունվարի 4-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 64-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Ե-230» եւ «Ինֆինիտի QX-56» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «Մերսեդես Ե-230»-ի վարորդը եւ նրա երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























