Հունվարի 5-ին, ժամը 17.40-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի թիվ 6 շենքի 50-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ խոհանոցում հայտնաբերել 1923 թ. ծնված Ա. Սարգսյանի դին:




























