Բրազիլական ոստիկանությունը արտառոց օրինախախտի է ձերբակալել, որը փորձում էր բանտերից մեկի դատապարտյալների փախուստի համար գործիքներ անցկացնել ներս: Միջադեպը տեղի է ունեցե Ալագոաս նահանգի Արապիրակա քաղաքում, Ամանորի նախաշեմին: Պահապանները սպիտակ կատվի են նկատել, որը փորձում էր անցնել դարպասների տակով:
Մի քանի փորձից հետո կատվին բռնել են եւ պարզել, որ նրա վրա կպչուն ժապավենով բջջային հեռախոս, մի քանի գործիք եւ սղոց է եղել, գրում է Associated Press-ը: Բանտում 236 դատապարտյալ է պահվում, եւ նրանք բոլորն էլ այժմ կասկածի տակ են: Սակայն, ինչպես նշել է բանտի ղեկավարությունը, կասկածյալին հնարավոր չէ պարզել, քանի որ «կատուն չի խոսում»:





























