Հունվարի 6-ին, ժամը 11:27-ին ահազանգ է ստացվել, որ Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ում ավտոմեքենաները ձնաբքի պատճառով մնացել են խցանման մեջ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե Մադինայի գյուղապետ Ա. Սարգսյանը սեփական «վազ 2121» մակնիշի ավտոմեքենայով խցանումից դուրս է բերել ավտոմեքենաները:




























