Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում հանդիպել է ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեի հետ, որին Ռուսաստանի քաղաքացիություն էր տրվել, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:«Նախօրեին երեկոյան կայացել է Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ժերար Դեպարդիեի հետ, ում Ռուսաստանի քաղաքացիություն էր տրվել: Դերասանը մասնավոր այցով է գտնվում Ռուսաստանում»,-ասվում է Կրեմլի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Դեպարդիեն Պուտինին ներկայացրել է Ռասպուտինի մասին ռուս-ֆրանսիական ֆիլմի աշխատանքները: Ֆիլմում նա մարմնավորում է  գլխավոր հերոսին: