Եգիպտոսում նոր սահմանադրության ընդունումից հետո կառավարության փոփոխության շրջանակում տեղի է ունեցել առաջին 10 նախարարների երդման արարողությունը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ֆինանսների նոր նախարար Մորսի Հեգազին, ստանձնելով պաշտոնը, հայտարարել է, որ պատրաստվում է ԱՄՀ-ից 4,8 մլրդ դոլարի վարկ ստանալ` տնտեսության վերակառուցման համար:
ԱՄՀ-ի հետ բանակցությունները ժամանակավորապես դադարեցվել էին Եգիպտոսում քաղաքական անկայունության պատճառով:





























